Posted in Պտմություն 6

ՄԵԾ ՀԱՅՔԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ԱՐՏԱՎԱԶԴ II-Ի ՕՐՈՔ

Հարցեր և առաջադրանքներ

1. Ե՞րբ է գահակալել Արտավազդ II-ը: Բնութագրե՛ք նրան:

Արտավազդ II-ը գահակալել է (Ք. ա. 55-34 թթ.): Նա ևս Արտաշեսյան արքայատոհմի նշանավոր ներկայացուցիչներից է: Ստացել էր հիանալի կրթություն, գրել է «ողբերգություններ, ճառեր ու պատմական երկեր»:

2. Ե՞րբ է տեղի ունեցել Կրասոսի արշավանքը և ինչպե՞ս է ավարտվել:

Ք. ա. 54 թ. Հռոմն արևելք ուղարկեց Կրաunu զորավարին, որի նպատակը Պարթևստանի գրավումն էր: Նույն թվականին Խառանի ճակատամարտում Հռոմեական զորքը ջախջախիչ պարտություն կրեց: Սպանվեց նաև Կրասոսը:

3. Ե՞րբ է կնքվել և ինչո՞վ է ամրապնդվել հայ–պարթևական դաշինքը:

Հայ–պարթևական դաշինքը կնքվել է 53թ․։ Այն ամրապնդվեց պարթև արքայազն Բակուրի և Արտավազդ II–ի քրոջ ամուսնությամբ:

4. Ո՞ր թվականին սկսվեց Անտոնիոսի արշավանքը: Ներկայացրե՛ք դրա արդյունքները:

Անտոնիոսը 100-հազարանոց բանակով Ք. ա. 36 թ. սկսեց ռազմարշավը, սակայն խայտառակ պարտություն կրեց:

5. Ե՞րբ և ինչո՞ւ գերվեց Արտավազդ II արքան:

Ք. ա. 34 թ. Անտոնիոսի զորքերն անակնկալ ներխուժեցին Հայաստան: Արյունահեղությունից խուսափելու նպատակով հայոց արքան գնաց բանակցությունների, սակայն խաբեությամբ ձերբակալվեց և տարվեց Եգիպտոս:

6. Ի՞նչ վեհանձն արարքով աչքի ընկավ Արտավազդ II-ի ընտանիքը գերության մեջ:

Վեհանձն արքան և նրա ընտանիքն արհամարհեցին Անտոնիոսին` գերադասելով արժանապատիվ մահը:

Posted in Պտմություն 6

1.Ո՞ր պետությունները միացվեցին Հայոց տերությանը մինչև Փյունիկյան քաղաքների նվաճումը:

Պարթևստանի նկատմամբ տարած հաղթանակի արդյունքում Հայոց տերությանն էին միացվել նաև Հայոց Միջագետքը, Կորդուքը, Օսրոյենեն և Միգդոնիան:

2.Ինչպե՞ս և ե՞րբ տեղի ունեցավ Սելևկյան պետության անցումը Տիգրան Մեծի իշխանությանը:

Սելևկյան ավագանին և ժողովուրդը որոշեցին իրենց երկիրը փրկել հրավիրելով այլ երկրի թագավորի` իշխելու իրենց: Ընդ որում՝ նրանք քննարկեցին ժամանակի բոլոր հզոր արքաների թեկնածությունը և միաձայն ընտրեցին հայոց արքային: Ք. ա. 84 թ. մայրաքաղաք Անտիոքում Տիգրան Մեծը բազմեց Սելևկյանների գահին և իշխեց այնտեղ 17 տարի:

3.Սելևկյան պետությունից հետո ո՞ր երկրները միացվեցին Հայոց աշխարհակալ տերությանը:

Նրա տերությանը միացվեցին Կոմմագենեն, Կիլիկիան և Փյունիկիան:

4.Ի՞նչ քաղաքականություն էր վարում Տիգրան Մեծը փյունիկյան քաղաքների նկատմամբ:

Փյունիկյան քաղաքների գրավումից հետո հայոց տիրակալը Ք. ա. 81 թ. դրանց շնորհեց «ազատություններ», այսինքն լայն ինքնավարություն:

5.Ե՞րբ են Նաբաթեայի թագավորությունը և Հրեաստանն ընդունել Տիգրան Մեծի գերիշխանությունը:

72 թ. Նաբաթեայան ևս ընդունեց Հայաստանի գերիշխանությունը: Հայոց տիրակալի գերիշխանությունը ճանաչեց նաև Հրեաստանը:

6.Ի՞նչ հարաբերության մեջ էր Եգիպտոսը Տիգրան Մեծի տերության հետ:

Իսկ Եգիպտոսը Հայոց տերության բարեկամ երկրներից էր, որովհետև  Ք. ա. 80 թ. Տիգրան Մեծի օգնությամբ Պտղոմեոս XII-ը Եգիպտոսից դուրս էր մղել նվաճող հռոմեացիներին և հաստատվել հայրական գահին:

Posted in Պտմություն 6

Հարցեր և առաջադրանքներ.

1. Ինչու՞ Տիգրան 2-ին չհաջողվեց Ծեծ Հայքին միացնել Փոքր Հայքը:

Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք.ա. 112թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին:

2. Ո՞վ էր Միհրդատ 6-ը, ի՞նչ ծրագիր ուներ նա:

Պոնտոսի արքա Միհրդատ 6-ը ծրագրում էր արշավել դեպի Արևմուտք:

3. Ե՞րբ է կնքվել հայ-պոնտական դաշինքը: Ի՞նչ նպաստեց այդ դաշինքի կնքմանը: Ինիո՞վ է այն ամրապնդվել:

Նույն շահերն ունենալով` Տիգրան 2-ը և Միհրդատ Պոնտացին Ք.ա. 94թ. դաշինք են կնքում:

4. Ե՞րբ և ի՞նչ պայմաններում հայ- պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:

Դաշնագրի համաձայն` հայ-պոնտական զորքերը Ք.ա. 93թ. նվաճեցին Կապադովկիան։Կապադովկիայի տարածքը միացվում էր Պոնտոսին: Իսկ շարժական ամբողջ գույքը և գերիներն անցնում էին Հայոց թագավորությանը:

5. Ո՞ր դեպքերից հետո և ե՞րբ սկսվեց հայ-պարփևական պատերազմը:

Պարթևստանի արքա Միհրդատ2 մահից հետո Ք.ա. 87 թ. Տիգրան Մեծն արշավեց Պարթևստանի վրա

6. Ներկայացրեք հայ-պարթևական պատերազմի արդյունքները: Ի՞նչ տիտղոս սկսեց կրել Տիգրան Մեծը:

Տիգրան մեծը պաշարեց մայրաքաղաք Էքբատանը և նրան շնորհվեց «Արքայից արքա» տիտղոսը:

Posted in Պտմություն 6

Տիգրան 2-ի գահակալումը: ՄԵԾ Հայքի ամբողջականության վերականգնումը

1. Ո՞վ և ե՞րբ է թագավորել Մեծ Հայքում Արտաշես 1-ից հետո:

Արտաշես առաջինից հետ մեծ հայքում թագավորել է նրա որդի Արտավազդ 1 160-115թ․

2. Ինչու՞ Տիգրան արքայազնը որպես պատանդ ուղարկվեց Պարթևստան:

Հարևան պետություն Պարթևստանի և Մեծ Հայքի միջև տեղի է ունենում պատերազմ, որն ավարտվում է հայերի պարտությամբ: Պարթևները, հասկանալով, որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրելու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին: Քանի որ Արտավազդ 1-ը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին, որի անունը նույնպես Տիգրան էր:

3. Ո՞վ էր Տիգրան 2-ի հայրը, և ե՞րբ է նա թագավորել:

Արտավազդ 1-ից հետո` մոտ Ք.ա. 115 թվականին, գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան 1-ը: Նա իշխեց մինչև Ք.ա. 95թ.: Նրա մահից հետո արքայազն Տիգրանը վերադարձավ Պարթևստանից և, որպես վերադարձի պայման, պարթևներին զիջեց որոշ տարածքներ:

4. Ե՞րբ է թագադրվել Տիգրան 2-ը և որտե՞ղ:

Ք.ա. 95 թվականին վերադառնալով Հայաստան` Տիգրանը թագադրվեց Աղձնիք նահանգի մինչ այդ անհայտ մի վայրում: Հետագայում հենց այդ վայրում նա կառուցեց իր տերության նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

5. Ո՞ր թվականներին է իշխելՏիգրան 2 Մեծը:

Տիգրան 2 Մեծը իշխել է 95-55

6. Ե՞րբ և ինչպե՞ս է տեղի ունեցել Ծոփքի վերամիավորումը Մեծ Հայքին:

Ք.ա. 94 թվականին, Տիգրան 2-ը պարտության մատնեց այնտեղ իշխող Արտանես Երվանդունուն և Ծոփքը վերամիավորեց Մեծ Հայքին:

Posted in Պտմություն 6

Էջմիածնի գանձարան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարաններում պահվում են մեզ հասած բազմաթիվ մասունքներ և սրբություններ, արվեստի բարձրարժեք գործեր, եկեղեցական սպասքի ու հանդերձանքի պարագաներ և հայկական ազգային ու մշակութային ժառանգության բազմաթիվ այլ նմուշներ։

Մայր Աթոռում գործում են հետևյալ թանգարանները՝ «Ալեք և Մարի Մանուկյան» գանձատունը, «Ռուբեն Սևակ» թանգարանը, «Խրիմյան» թանգարանը։

Posted in Պտմություն 6

Արտաշես Առաջինի բարենորոգումները

1. Ներկայացրեք Արտաշես 1-ի վարչական և ռազմական բարեփոխումները,

Արտաշես 1 հայկական բանակը բաժանեց 4 սահմանակալ զորավարությունների` ըստ աշխարհի 4 կողմերի:

Վարչական բարեփոխմամբ Մեծ Հայքի տարածքը բաժանվեց 120 գավառների:

2. Ինչու՞ Արտաժես 1-ը իրականացրեց հողային բարեփոխում:

Արտաշես 1 սահմանաբաժան քարեր տեղադրել տվեց համայնական և մասնավոր հողերի միջև:

3. Ի՞նչ տոհմանունով է ներկայանում Արտաշես1-ը սահմանաքարերի արամեատառ արձանագրություններում:

Արքան ներկայանում է Երվանդական տոհմանունով:

4. Ուրիշ ի՞նչ բարեփոխումներ է կատարել Արտաշես 1-ը,

Արտաշես 1 Արտաշատում կառուցվեց մայր դիցուհի Անահիտի տաճարը, որտեղ կանգնեցվեցին Արտաշեսի նախնիների արձանները:

5. Պատմեք Արտաշատ մայրաքաղաքի հիմնադրման մասին: Ինչու՞ են այն անվանել Հայկական Կարթագեն:

185թ կառուցվել է Արտաշատ մայրաքաղաքը, որի հատակագիծը կազմել է Կարթագենի նշանավոր զորավար Հաննիբալը:

6. Ի՞նչ պատվանուններով է հայտնի Արտաշես 1-ը:

Արտաշես 1-ին մեծարել են Մեծ, Բարեպաշտ և Աշխարհակալ պատվանուններով:

Posted in Պտմություն 6

Էրեբունի թանգարան

Մենք մեր ուսուցչուհու հետ այցելեցինք Էրեբունի անունով բերդ ամրոցը։ Այդ օրը մեզ համար շատ զարմանալի և  հետաքրքիր օր դարձավ լսելով, որ Էրեբունի ամրոցը կառուցվել է մ.թ.ա 782թ Մենուայի որդի Արգիշտի 1 թագավորի կողմից, որը պահպանվում է մինչ այսօր։ 1950թ պեղումների ժամանակ գտել են Արգիշտի 1 առաջին թագավորի շինարարական արձանագրությունները։ Մենք եղանք Էրեբունի ամրոցի թանգարանում, որը հիմնադրվել է 1968թ։ Թանգարանի հավաքածուն հարուստ է Արին-բերդ, Կարմիր բլուր, Շենգավիթ և Հայաստանի տարբեր շրջաններից պեղված հնագիտական գտածոներով՝ կերամիկա, բրոնզե թևնոցներ, հողում թաղված հսկայական կարասներ, ագաթե ուլունքներ։ Մենք այնտեղ տեսանք մեծ արժեք ներկայացնող նախաուրարտական քարակերտ ու կավակերտ կուռքեր, դամբարաններ, երկաթե ու բրոնզե զենքեր։ Շատ հետաքրքիր էր տեսնել այդ կառույցները և բերդերը։

Screenshot_20240324_230107_Gallery

Screenshot_20240324_230403_Gallery

Screenshot_20240324_230517_Gallery

Posted in Պտմություն 6

1․ Ե՞րբ է տեղի ունեցել Մագնեսիայի ճակատամարտը։ Ի՞նչ նշանակություն է ունեցել այն Հայաստանի համար։

Փոքր Ասիայի Մագնեսիա քաղաքի մոտ Ք․ա․ 190թ․ տեղի ունեցած ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Թուլացավ սելևկյան պետությունը։

2. Ո՞վքեր վերականգնեցին Մեծ Հայքի և Ծոփքի անկախությունը։

Ք․ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին անկախությունը։

3․ Ե՞րբ են անկախացել Ծոփքը և Փոքր Հայքը։ Ո՞վ էր Փոքր Հայքի արքան Ք․ա․ 180-ական թթ․։

ծոփքը անկախանում է 189թ, իսկ փոքր հայքը 163թ։

4․ Ե՞րբ է գահակալել Արտաշես 1-ը։

Արտաշես 1-ի (Ք․ա․ 189-160թ

5․ Ե՞րբ և ու՞մ գլխավորությամբ է հռչակվել Կոմմագենեի անկախ թագավորությունը։

Ք․ա․ 163 թ․ անկախություն է ձեռք բերում նաև Կոմմագենեն։

6․ Ո՞ր երկրներից է Արտաշեսը հետ գրավել հայկական հողերը։

Նա Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից, իսկ ավելի ուշ՝ Սելևկյան տերությունից հետ գրավեց և Մեծ Հայքին վերամիավորեցանջատված շրջանները։

7․ Ինչու՞ է հույն պատմիչ Պոլիբիոսը Արտաշես 1-ին անվանել «Հայաստանի մեծագույն մասի կառավարիչ»։

Փաստորեն Արտաշես 1-ը Մեծ Հայքի մեջ վերամիավորեցհայկական տարածքների մեծագույն մասը։

8․ Ներկայացրեք Արտաշես 1-ի արտաքին քաղաքականության արդյունքները։

Արտաշես 1-ը կարողացավ ընդարձակել Փոքր Հայքի տարածքը Պոնտոսի հաշվին։
Posted in Պտմություն 6

1. Ո՞վ էր Ալեքսանդր Մակեդոնացին:

Ալեքսանդր Մակեդոնացին գահ է բարձրացել 336թ

2. Ե՞րբ է տեղի ունեցել Գավգամելայի ճակատամարտը և ովքեր էին հայկական զորքերի հրամանատարները: Ի՞նչ քայլեր ձեռնարկեցին նրանք ճակատամարտից հետո:

Ճակատամարտը տեղի ունեցավ Ք.ա. 331թ. Գավգամելայի մոտ Մակեդոնիայի և Աքեմենյան տերություների միջև:

3. Ի՞նչ վախճան ունեցավ Ալեքսանդրի զորքի միակ հարձակումը դեպի Հայաստան:

Հայերը ոչնչացնում են նրա բանակը, իսկ զորավարին խեղդամահ անում:

4. Հայաստանին վերաբերող ի՞նչ տեղեկություններ կան Ալեքսանդրի վեպում:

Հայաստան չմտած Ալեքսանդրը վիպական ավանդության մեջ բռնում է Հայաստանի ճանապարհը:Դրա պատճառն այն էր, որ Հին Արևելքի հոգևոր ավանդույթներում մեր երկիրը Եդեմ դրախտն էր, որտեղ էլ պահվում էր անմահության խորհրդանիշը:

Posted in Պտմություն 6

1․ Բացատրեք «Հայրենիք» հասկացությունը

Հայրենիք

2․ Որո՞նք են Մեծ Հայքի 15 նահանգները

Այրարատ, Փայտակարան, Գուգարք, Տայք, Կորճայք, Բարձր հայք արցաղ Տուրուբերան, վասպուրական

3․ Որքա՞ն են Մեծ և Փոքր Հայքերի տարածքները

Մեծ Հայք-311 հազ. քառ. կմ
Փոքր Հայք-80 հազ. քառ. կմ

4․ Ինչպե՞ս է Վանա լճի նախկին անվանումը

Վանի Թագավորություն

5․ Ո՞րն է հայերի հայրենիքը

Հայաստան

6․ Ե՞րբ է սկզբնավորվել քարի դարը և ի՞նչ փուլերի է բաժանվում

Բաժանվում է երեք մեծ շրջանի Հին, միջն և նոր քար դար։ Ք.ա. 12- հազարամյակ։

7․ Ինչո՞վ է հայտնի Ախթամար կղզին

Ախթամարը Վանալճի կղզներից ամենանշաբավորն է և այնտեղ է գտնվոըմ սուրբ խաչ եկեղեցին։

8․ Ինչո՞ւ է Հայաստանի տարածքը կոչվում լեռնային երկիր

Հայաստանը պատված է լեռներով։

9․ Ինչպե՞ս են օտարները կոչել Հայաստանը

Արմենիա

10․ Ո՞րն է Վանի թագավորության նշանակությունը Հայաստանի պատմության մեջ

Վանի Թագավորությունը’ միավորելո վողջ լռնաշխահը միասնական թագավորության մեջ հայ ժողովուրդը որպես լիակատար ընդանրության իր ձևավորման ավարտին հասավ այս թագավորության օրոք։
11․ Որոնք են Հայկական լեռնաշխարհի սահմանները

12․ Որտե՞ղ է գտնվել Կիլիկյան Հայաստանը

դեպի արևմուտք տարալվում է Փոքրասյական բարջրավանդակը իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակը

13․ Որո՞նք են հին քարի դարի կարևոր կայանները

14․ Ո՞վ թալանեց Արդինի-Մուսասիր գլխավոր տաճարը

714թ Սարգոն-2 գրավեց Արդինի Մուսասիր գլպավոր տաճարը և կողոպտեց այն։

15․ Ի՞նչ է Միջնաշխարհը

Հարավ-արևելքում Իրանական բարձրավանդակն է։ Կենտրոնական մասը կոչվում է միջնաշխարհ։

16․ Ի՞նչ գիտեք Թեյշեբային քաղաքի մասին

Թելշեբա կամ Կարմիր բլուրը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին

17․ Ո՞րն է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռը և որքա՞ն է բարձրությունը

Ամենա բարձր լեռը արագածն է որի բարձրությունը 4094մ է։

18․ Ո՞վ է Արատտայի հովանավոր աստվածը

Արատտայի հովանավոր աստվածն էր Հայկը

19․ Հյուսիսից արշավող ո՞ր ցեղերի դեմ է պայքարել Վանի թագավորությունը

Վանի Թագավորությունը պայքարում էր հյուսիսից ասպատակող սկութական ցեղերը։

20․ Ո՞ր լեզվաընտանիքին են պատկանում հայերը

Հայերը համարվում են հնդեվրոպական լեզցաընտանիքին

21.Ո՞վ է Ռուսա 3-ի հայրը

Էրիմենան

22․ Ի՞նչ է «Ոսկե եռանյունին»

Ոսկե եռանկյունին Հայկական լեռնաշխարհում մի վայր է որտեղ պահվում են բազմաթիվ հուշարձաններ:

23․ Ո՞վ է կառուցել «Շամիրամի ջրանցքը»

Մենուա արքան

24․ Ինչո՞ւ է Արարատը համարվում սրբազան լեռ

Քանի որ նոյի տապանը կանգ է առել հենց Արարատ լեռան գագաթին։

25․ Ո՞ր թվականներին է գահակալել Արգիշտի 1-ը

Ք.ա. 786-764