Posted in Մայրենի 6

Ոսկու կարասը

Վեր է կենում, մին էլ գնում։Կարասը բաց է անում՝ դարձյալ մեջը լիքը օձ։Էս ի՞նչ հրաշք է, ի՞նչ միտք ունի, չեն հասկանում։Թագավորը հրամայում է, հավաքում է իր երկրի իմաստուններին։

— Բացատրեցե՛ք,— ասում է,— ո՛վ իմաստուններ, ի՞նչ հրաշք է սա։ Էս հողագործներն իրենց հողում կարասով ոսկի են գտել։ Ես եմ գնում՝ կարասը լիքն օձ է դառնում, սրանք են գնում՝ ոսկի։ Էս ի՞նչ կնշանակի։

— Դրա բացատրությունն էս է, թագավո՛ր, եթե չես բարկանալ,— ասում են իմաստունները։— Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Թագավորը ցնցվում է․ խոսք չի գտնում պատասխանելու։

— Լա՛վ,— ասում է,— դե հիմի է՛ն որոշեցեք, թե էդ երկուսից ո՞րին է պատկանում գտած ոսկին։

— Իհա՛րկե հողատիրոջը,— ձայն է տալի վարող գյուղացին։

— Չէ՜, վարողի՛նն է,— մեջ է մտնում հողատերը։ Ու նորից սկսում են կռվել։

— Լա՛վ, լա՛վ, կացե՛ք,—կանգնեցնում են իմաստունները,— ի՞նչ ունեք դուք, տղա կամ աղջիկ։

Դուրս է գալի, որ մինը մի տղա ունի, մյուսը՝ մի աղջիկ։ Իմաստունները վճռում են, որ սրանք գնան իրենց աղջիկն ու տղեն իրար հետ պսակեն, էն գտած ոսկին էլ տան նրանց։ Էստեղ համաձայնում են բարի մարդիկը, ուրախանում են, ու կռիվը վերջանում է, սկսում է հարսանիքը։ Օխտն օր, օխտը գիշեր հարսանիք են անում, կարասով ոսկին էլ, որ պարգև էր ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար, տալիս են իրենց զավակներին։

Բարին էստեղ, չարը էն ագահ թագավորի մոտ։

Առաջադրանքներ՝

Նարնջագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծել՝ արմատ, ածանց։

հողագործ-հող+գործ

բացատրությունն-բացատրել+ություն

Ազնվություն-ազնիվ+ություն

հողատեր-հող+ա+տեր

ազնվության-ազնիվ+ությանչ

Կանաչով նշված բառերով նոր բառեր կազմիր։

Հրաշք-հրաշագործ

Ոսկի-ոսկեզօծ

Արդար-արդարամիտ

Տղա-տղամարդ

Ինչ պատասխան են տալիս իմաստունները թագավորի այն հարցին, թե ինչո՞ւ է նա կարասի մեջ օձեր տեսնում, իսկ մյուսները՝ ոսկի։

Կարասով ոսկին աղքատ հողագործներին պարգև է ղրկած իրենց ազնվության ու արդար աշխատանքի համար։ Երբոր նրանք են գնում, իրենց արդար վարձին են գնում ու միշտ էլ ոսկի են գտնում, իսկ երբոր դու ես գնում, գնում ես ուրիշի բախտը հափշտակես, նրա համար էլ ոսկու տեղ օձ ես գտնում։

Փոխիր հեքիաթի ավարտը՝ ըստ քո ցանկության։

Գտած ոսկին հավասար բաժանեն հողատիրոջ և վար անողի միջև, կամ էլ գտած ոսկին տալ հողատիրոջը։

Ի՞նչ է սովորեցնում հեքիաթը։

Ագահությունը և չարությունը միշտ կպատժվի

Posted in Մայրենի 6

Նախադասություններն ավարտի՛ր:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, չնայած …:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, իսկ …:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, բայց …:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, որովհետև …:

Մի ափսե ճաշ տաքացնելու համար խարույկ վառելը ձեռնտու չէր, և …: